ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կցուցադրվի «Գութաներգ» ֆիլմը

Կցուցադրվի «Գութաներգ» ֆիլմը
27.03.2015 | 10:48

Մարտի 28-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կցուցադրվի կինովավերագրող Գագիկ Հարությունյանի հեղինակային «Գութաներգ» ֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: Ֆիլմը ոչ միայն ներկայացնում, այլև վերագնահատում է գութաներգը` հավաստելով մեր օրերում Կոմիտաս վարդապետի կյանքի և ստեղծագործության նշանակությունը: Նշենք, որ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, որը ներառում է թեմատիկ ցուցադրություններ, ֆիլմերի դիտումներ, հանդիպում-քննարկումներ:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ